Երկրպագուները ծափահարություններով հրաժեշտ տվեցին Էլինա Բիստրիցկայային
Մոսկվայի Փոքր թատրոնում ավարտվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Էլինա Բիստրիցկայայի հետ հրաժեշտը, որտեղ դերասանուհին ծառայել է ավելի քան կես դար, դագաղը թատրոնից հանել են երկարատեւ ծափահարությունների ներքո, հաղորդում է ՌԻԱ Նովոստիին: Դերասանուհուն հրաժեշտ տալու էին եկել հարյուրավոր մարդիկ:
Թատրոնի պարտերում եւ թատերահարկերում բոլոր տեղերն զբաղված էին: Դերասանուհին վախճանվել է ապրիլի 26-ին կյանքի 92-րդ տարում երկարատեւ ծանր հիվանդությունից հետո: Նրան կհուղարկավորեն Նովոդեւիչիե գերեզմանատանը: