 
                        Բեյրութի հայկական եկեղեցում Հայոց ցեղասպանության տարելիցին միջոցառում է կազմակերպվել
 
                                    Ինչպես աշխարհի տարբեր անկյուններում, այնպես էլ Լիբանանում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում է կազմակերպվել:
Ինչպես Բեյրութից հաղորդում է «Արմենպրես»-ի հատուկ թղթակից Թալալ Խրայիսը, Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություն է կազմակերպվել Բեյրութի  Սուրբ Հովսեփ եկեղեցում:
Արարողությանը ներկա են եղել հոգևոր և պետական դասի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ և քաղաքական կուսակցությունների անդամներ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        