Բաժիններ՝

 «Երկրորդ Մեսսին դժվար թե հայտնվի». Ֆաբրեգասը՝ Մբապեի մասին

«Մոնակոյի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը գնահատել է ՊՍԺ-ի ֆուտբոիստ Կիլիան Մբապեի խաղը:

«Ամեն անգամ, երբ տեսնում եմ Մբապեին, ես պատկերացնում եմ, որ նրա հետ միաժամանակ դաշտում եմ: Նա միշտ շարժվում է, նրա մարմինն ուղղվում է ճիշտ ուղղությամբ, նա փախչում է պաշտպաններից: Ես ասում եմ ընկերներին, որ, եթե ես նրա հետ խաղայի, մենք լավ կզվարճանայինք:

Եթե նա շարունակի նույն ոգով, մնա համեստ, լսի, սովորի, զարգանա, շարունակի մնալ լուրջ և կարգապահ, նրա հնարավորությունները կլինեն անվերջ:

Մեսսիի և Կրիշտիանուի հետ նույն մակարդակի վրա՞: Նա պետք է հաստատի դա: Ես դժվարանում եմ պատկերացնել կամ հավատալ, որ նա Լիոնել Մեսսիի նման է: Երկրորդ Մեսսին դժվար թե հայտնվի:

Կրիշտիանու Ռոնալդուի մտածողությունը նրան անհավանական է դարձնում, բայց ես նման բաներ տեսնում եմ նաև Մբապեի մեջ: Նա երիտասարդ է, նա ունի ուժեղ բնավորություն, նա վստահ է իր վրա, նա չի կանգնում որևէ պաշտպանի առաջ, նա չի վախենում նոր բաներ փորձել և արդեն խաղում է բացառիկ կերպով»,- ասել է Ֆաբրեգասը՝ BeIN Sports-ի հետ զրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս