Չիփսեր՝ առանց հավելումների՝ պատրաստված միկրոալիքային վառարանում
Բաղադրիչներ
1. Կարտոֆիլ – 2-3 հատ
2. Համեմունքներ՝ ըստ ճաշակի
3. Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլները լավ լվանալ, կեղևը մաքրել:
2. Կատրոֆիլները օղակաձև կտրատել: Պետք է ստացվեն բարակ շերտեր:
3. Մեկ շերտով կարտոֆիլը շարել յուղաթղթի վրա:
4. Ըստ ցանկության աղ և համեմունքներ ցանել:
5. Պատրաստել 700 Վտ միկրոալիքային վառարանում 3-5 րոպե՝ մինչև կարտոֆիլի շերտերը շագանակագունեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը