Հարցման արդյունքներով Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Վլադիմիր Զելենսկին կհավաքի ձայների 71.8 տոկոսը
New Image Marketing Group ընկերւթյան համաուկրաինական exit poll-ի հարցման արդյունքներով Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Վլադիմիր Զելենսկին կհավաքի ձայների 71.8 տոկոսը, գործող նախագահ Պյոտր Պորոշեկոն՝ 28.2 տոկոսը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստին, ընկերությունը իր կայքում հրապարակել է exit poll-ի մասին անոնսը, սակայն չի ներկայացրել ընտրական տեղամասերում իրականացված հարցման արդյունքները, քանի որ Ուկրաինայի տարածքում մինչև տեղական ժամանակով 20:00-ն գործում է այդպիսի տվյալներ հրապարակելու արգելք: Արգելքը, սակայն, այլ երկրների վրա չի տարածվում: Նշվում է, որ ՌԻԱ նովոստի գործակալությունը հարցման տվյալները ստացել է Ուկրաինայի սամաններից դուրս: