Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 21-ի ցերեկը, ապրիլի 22-24-ը շրջանների զգալի մասում, ապրիլի 25-26-ը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, ապրիլի 20-23-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը ապրիլի 23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 21-ի ցերեկը, 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է, ապրիլի 24-26-ը հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ։