Բաժիններ՝

Դեռ վնասակար չի՞փս եք օգտագործում. պատրաստեք օգտակար, համեղ և խրթխրթան չիփսեր

Բաղադրիչներ

1. Պինդ պանիր – 150 գ
2. Ալյուր – 220 գ
3. Կարագ – 120 գ
4. Կաթ – 4 ճ/գ
5. Աղ – 1/4 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան:

2. Ալյուրը, աղը, կարագը, քերած պանիրը դարձնել փշուր: Ավելացնել 4 ճ/գ կաթ և հունցել:

3. Խմորից գունդ ձևավորել: Մի փոքր վրայից պոկել, մնացածը տեղավորել սառնարանում:

4. Շատ բարակ՝ մոտ 2 մմ հաստությամբ խմորը գրտնակել:

5. Կաղապարով ֆիգուրներ ձևավորել կամ ուղղակի կտրատել քաղակուսիների: Շարել ֆիգուրները տապակին և թխել մոտ 10 րոպե, 200 աստիճան նախապես տաքացրած ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս