Երևանում երիտասարդն ի նշան բողոքի բարձրացել է բարձրավոլտ էլեկտրալարերի սյան վրա և սպառնացել լարերը կտրել. Shamshyan.com

Ապրիլի 18-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեծվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Լուկաշին թաղամասում, երկար տարիներ բնակվող բնակիչները հերթական անգամ հավաքվել ու Երևանի քաղաքապետարանից, Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուներից պահանջում էին լուծել իրենց՝ երկար տարիներ չլուծվող խնդիրը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ի նշան բողոքի, բնակվողներից երիտասարդ տղան, ում անունը Հայկ է, որոշել և բարձրացել էր, որպեսզի կտրի բարձրավոլտ էլեկտրալարերը:

Իրավիճակն այնքան էր լարվել, որ դեպքի վայր ժամանեցին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ով թե՛ Հայկի, թե՛ բողոքի ակցիայի մասնակիցների հետ կարողացավ ճիշտ ու մարդկային հասանելի զրույց անցկացնել, ինչից հետո Հայկը, ընդառաջելով ու հավատալով ոստիկանությանը, իջավ բարձրավոլտ էլեյկտրասյունից, որից հետո մեկնեցին ոստիկանության Մաշտոցի բաժին, տեղում իրավիճակը քննարկելու համար:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Տեսանյութեր

Լրահոս