Բաժիններ՝

«Երջանիկ եմ և հպարտ: Իմ ֆուտբոլիստները հերոսներ են». Պոչետինո

«Տոտենհեմի»  գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի մասին (4:4՝ ընդհանուր դիմակայությունում):

«Անհավատալի է, թե ինչպես ամեն ինչ ավարտվեց: Ես այնքան ուրախ եմ և հպարտ: Իմ ֆուտբոլիստները հերոսներ են: Ես շատ ուրախ եմ նրանց համար, ուրախ ենք մեր երկրպագուների համար:

Այդ պահին իմ գլխում շատ բաներ էին կատարվում («Մանչեսթեր Սիթիի» գոլը չեղարկվեց լրացուցիչ ժամանակում), մեծ հիասթափություն էր, բայց հետո որոշվեց չեղարկել գոլը: Դա այն է, ինչի համար մենք սիրում ենք ֆուտբոլը:

Այսօր մենք ցույց տվեցինք մեր բնավորությունը, սա անհավատալի խաղ էր»,- ասել է Պոչետինոն՝ BT Sport-ի հետ զրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս