Բաժիններ՝

Մակրոնը Նոտր Դամի վերակառուցման հատուկ ներկայացուցիչ է նշանակել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշանակել է իր հատուկ ներկայացուցչին, որը կզբաղվի հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցմամբ, փոխգործակցություն կիրականացնի գործի դրված բոլոր նախարարությունների, հատկապես մշակույթի նախարարության հետ: Այդ մասին ասված է Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ: «Նա (Մակրոնը – խմբ.) իր հատուկ ներկայացուցիչ է նշանակել գեներալ Ժան Լուի Ժեորժելենին, որը պատասխանատու է Նոտր Դամ դը Պարիի վերակառուցման համար:

Նա ապրիլի 18-ից կսկսի իր աշխատանքը»,- հետեւում է պաշտոնական հաղորդագրությունից: Ելիսեյան պալատը նշել է, որ ապրիլի 17-ին մոբիլիզացվել են այն բոլոր խաղորդները, որոնք կարող են մասնակցել տաճարի վերականգնմանը:

«Նպատակը պետք է լինի պահպանել հինգ տարվա ժամկետը եւ ստեղծել հզոր մոբիլիզացնող նախագիծ»,- ասված է հաղորդագրության մեջ: Տաճարում հրդեհն սկսվել է ապրիլի 15-ի երեկոյան: Կրակը ոչնչացրել է տանիքածածկի մեծ մասը եւ սրածայր աշտարակը: Հրդեհի ենթադրյալ պատճառը վերականգնողական աշխատանքներն են, որոնք սկսվել են մի քանի ամիս առաջ: Ֆրանսիայի նախագահը ֆրանսիացիներին խոստացել Է վերականգնել Նոտր Դամ դը Պարին: Փորձագետների կարծիքով՝ դա կարող Է տեւել հինգ տարուց մինչեւ մի քանի տասնամյակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս