Բաժիններ՝

Կապանում զգուշացվել է ծորակից ջուր չխմել

Երեկ ուշ երեկոյան Կապանի բնակիչներից շատերն անկակնկալի էին եկել  ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգենիկ և հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի հայտարարությունից: Ըստ այդ հայտարարության՝ օրեր շարունակ առատ տեղումները պատճառ են դարձել քաղաքի խմելու ջրի որակի պղտորվելուն, և բնակիչներին զգուշացվել է ծորակներից ջուր չխմել: Քաղաքի բնակչությանը զգուշացվել է օգտագործել եռացված կամ շշալցված ջուր: 168.am-ը երեկ փորձել է որոշ տեղեկություններ ստանալ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Կապան տեղամասի պետ Հովհաննես Գևորգյանից: Վերջինս խոստացել է այսօր պատասխանել մեր հարցերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս