«Ես իմ ժողովրդի, աշխատողների ցավը տանեմ, ես գնալու եմ իրենց հետ հանդիպման, ասել եմ՝ դաժե, գնացեք տուն, դուրսը մի մնացեք». Ծառուկյան

«ԱրարատՑեմենտ» գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է  հանդիպել գործարանի աշխատակիցների հետ, որոնք երկրորդ օրն է, ինչ գործադուլ են անում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանը:

«Ես իմ ժողովրդի, աշխատողների ցավը տանեմ, էսքան ժամանակ չեմ կրճատել, ես գնալու եմ իրենց հետ հանդիպման, ասել եմ՝ դաժե, գնացեք տուն, դուրսը մի մնացեք»,- ասաց Ծառուկյանը:

Ըստ նրա՝ տեղական արտադրությունը պահելու համար իրենք համաձայնել են ցեմենտի գինը 50 հազարից իջեցնել 40 հազար:

Հիշեցնենք, որ «ԱրարատՑեմենտի» աշխատակիցները գործադուլ են սկսել՝ երկու ամսից աշխատանքից ազատման ծանուցումներ ստանալուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930