Բաժիններ՝

Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հետևանքով փլուզվել է տանիքը. Le Monde

Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հետեւանքով փլուզվել է տանիքը: Այդ մասին հաղորդել է ֆրանսիական Le Monde պարբերականը:

Հրդեհի բռնկման ստույգ պատճառներն առայժմ հայտնի չեն: Որոշ տեղեկությունների համաձայն, այն կարող է բռնկված լինել շինարարական փայտանյութի հատվածում: Նշենք, որ տաճարում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Twitter- ի իր էջում գրել էր. «Նոտր դամ-դե-Պարի-ում սարսափելի կրակ է բռնկվել: Հրշեջները պայքարում են հրդեհի վերահսկման համար:

Մենք՝ քաղաքային իշխանություններս, մոբիլիզացվել ենք դեպքի վայրում: Կոչ ենք անում բոլորին պահպանել անվտանգության պարագիծը»:

Հրշեջներին դժվարությամբ է հաջողվել մարել մոլեգնող կրակը: Figaro-ի հետ զրույցում  հրշեջների պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Պլյուսին ասել է, որ տվյալ պահին «արտակարգ ծառայությունները շարունակում են հետևել օջախներին, որպեսզի հրդեհը չվերսկսվի։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը տեղայնացվել է։ Հրդեհի մարման ժամանակ մեկ հրշեջ է տուժել։

Դեպքի առնչությամբ ոստիկանությունը հարցաքննել է տաճարի վերականգնողական աշխատանքներով զբաղվողներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս