«Եթե որևէ մեկն իրավական առումով գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել Հայաստանի դրոշը, ուրեմն մեր պատկերացումները պետության մասին տարբեր են». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Բարձրագույն դատական խորհորդ՝ մասնակցելու ԲԴԽ-ի նոր մասնաշենի բացմանը և կայքի շնորհանդեսին։
Լրագրողների վարչապետ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե շարունակո՞ւմ է պնդել, որ Նորագավիթի մաքսատան աշխատակիցը պետք է հեռացվի աշխատանքից, քանի որ այդտեղ իրավական հարց կա։
«Եթե որևէ մեկը իրավական առումով գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել Հայաստանի դրոշը, ուրեմն մեր պատկերացումները պետության մասին տարբեր են»,- ի պատասխան՝ նշեց Նիկոլ Փաշինյանը և հրաժարվեց պատասխանել այլ հարցերի։
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին վարչապետ Փաշինյանն այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն, որտեղ մտնելով աշխատասենյակներից մեկը՝ նկատել էր, որ ՀՀ դրոշը հենված է պատին, որի պատճառով էլ նա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել էր աշխատանքից ազատել այդ սենյակի բոլոր աշխատակիցներին։
Զվարթ Խաչատրյան