Խոշոր հրդեհ՝ Վրաստանի արեւմուտքում. կրակը 20 հեկտար անտառ է ճարակել
Վրաստանի Լայտուրի քաղաքատիպ ավանում (Գուրիայի տարածաշրջան) այրվում է անտառը: Այդ մասին հայտնել է Rustavi-2 հեռուստաընկերությունը: Նախնական տվյալներով՝ կրակը 20 հեկտար տարածք է ճարակել:
Հրդեհի տեղափակման համար չի բավականացրել երկու հրշեջ բրիգադը: Ներկայում շարունակվում էհարեւան շրջաններից լրացուցիչ հրշեջ բրիգադների մոբիլիզացումը:
Հրդեհաշիջման աշխատանքներին միացել է ավիացիան: Լայտուրին գտնվում է Օզուրգեթի շրջանում: Քաղաքատիպ ավանի կարգավիճակը նրան շնորհել են 1953 թվականին: Խորհրդային ժամանակներում այստեղ եղել է թեյի ֆաբրիկա եւ գյուղատնտեսական տեխնիկում: