Բաժիններ՝

Սկրիպալների գործով ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ

Միացյալ Նահանգները Սկրիպալների գործով նոր պատժամիջոցներ են պատրաստում ընդդեմ Ռուսաստանի Դաշնության: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Հղում անելով երկու անանուն աղբյուրների վրա՝ Bloomberg-ը նշում է, որ պետդեպարտամենտն ու ֆինանսների նախարարությունը սպասում են պատժամիջոցների նոր փաթեթի համար Սպիտակ տան հաստատմանը:

Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային անգիտակից վիճակում հայտնաբերել էին 2018 թվականի մարտի 4-ին Սոլսբերիում՝ նստարանի վրա: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել էին: Բրիտանական իշխանությունները հայտարարել էին, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս