Գոլանի բարձունքների շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստը կկայանա մարտի 27-ի կեսգիշերին
Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք ճանաչելու ԱՄՆ-ի որոշման շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը կկայանա մարտի 27-ին Երեւանի ժամանակով ժամը 24:00-ին: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ին առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը, որը մարտին նախագահում է Անվտանգության խորհուրդը:
«Մեզ դիմել է Սիրիայի մշտական ներկայացուցչությունը՝ խնդրելով անցկացնել արտահերթ նիստ,-ասել է նա:-ՄԵր՝ որպես ԱԽ-ի նախագահի առաջարկն է՝ այն անցկացնել այսօր բաց ռեժիմով՝ ավելի վաղ պլանավորված փակ կոնսուլտացիաների փոխարեն», հաղորդել է ՏԱՍՍ-ը: