Ոստիկանությունը տեղեկացնում է
Մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռք բերված և մինչև 2019 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված աջակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցները կարող են ներկայացվել պետական գրանցման և հաշվառման Ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ 2019 թվականի մարտի 28-ից: