Բաժիններ՝

«Մանվել Գրիգորյանը տուշոնկա գողացող չէ… հերոս մարդու գլխին սարքել են». պնդում է երկրապահը

Արագածոտնի մարզի Երկրապահի երիտթևի ղեկավար Դավիթ Մկրտչյանը դեռ չի հավատում, որ Մանվել Գրիգորյանն այլևս ԵԿՄ նախագահ չէ, բայց ասում է՝ մնում է իր կարծիքին և միայն նրան է շարունակում տեսնել այդ պաշտոնում:

«Էս փուլում ճիշտ չեմ համարում իրեն փոխելը, և նրան թողնել, լքելը սխալ եմ համարում: Այդ մարդը տուշոնկա գողացող չէ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ առանց փաստերի, բայց վստահ պնդեց Դավիթ Մկրտչյանը:

«Եթե իրեն տուշոնկա պետք լիներ՝ ում էլ ասեր, կբերեին: Զինվորներին ամեն անգամ սահման գնալիս այնքան օգնություն է տարել, որ, եթե հաշվեք՝ 100.000 դոլարների կհասնի: Պատերազմի մեծ մասը իրա վրա ա դրված եղել, թուրքին ծնկի ա բերել, հողերը ազատագրել ա ու հիմա հայ զինվորից պետք ա բան գողանա՞: Ես մի բան կարամ ասեմ՝ հերոս մարդու գլխին սարքել են: Մենք պայքարելու ենք Ռոբերտ, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Մանվել Գրիգորյանի համար»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է  ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Կարդացեք նաև

Օրերս էլ  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, փաստաբանների հաղորդմամբ,  ընդունել է նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանների դիմումն այն մասին, որ ծանր հիվանդություններ ունեցող իրենց պաշտպանյալը քրեակատարողական հիմնարկում պատշաճ բուժօգնություն չի ստանում։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս