Ռեշֆորդը հետաքրքրում է «Բարսելոնային»
«Բարսելոնան» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ որպես Լուիս Սուարեսին փոխարինող թեկնածուներից մեկի:
Կատալոնական ակումբում արդեն հետաքրքրվել են անգլիացու պայմանագրով, որի ժամկետը լրանում է 2020 թվականին: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «կապտանռնագույններին» գրավում են Մարկուսի տեխնիկական տվյալները, չնայած բավականին երիտասարդ տարիքին (2:1):
«Բարսելոնայի» շորթ-լիստում են հայտնվել նաև Լուկա Յովիչը և Անտուան Գրիզմանը:
ԱՊԼ-ի 2018-19 մրցաշրջանում անցկացրած 26 խաղերում Ռեշֆորդն իր հաշվին գրանցել է 9 գոլ և 7 ասիստ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը