Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն նախատեսում է Լեհաստանում կառուցել ԱՄՆ ռազմական տեխնիկայի պահեստ

ՆԱՏՕ-ն նախատեսում է երկու տարվա ընթացքում Լեհաստանում ամերիկյան ռազմական տեխնիկայի պահեստ կառուցել: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, The Wall Street Journal- ին  այս մասին հաղորդել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Սա ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք աշխատում Միացյալ Նահանգների հետ», – ասել է Ստոլտենբերգը թերթին տված հարցազրույցում:

Պահեստը կկառուցվի Պովիդզ գյուղում՝ ավիացիոն բազայի հարեւանությամբ: Նախատեսվում է շինարարության համար հատկացնել 260 մլն դոլար: Մեկնարկը կտրվի  այս տարվա ամռանը: Պահեստում տեղ կգտնեն  ամերիկյան զրահապատ մեքենաներ, զինամթերք եւ զենքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031