Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատասխանատվության կենթարկի Գուայդոյի քարտուղարի ձերբակալմանը մասնակցածներին. Փոմպեո

Միացյալ Նահանգերը հնարավորինս ամեն ինչ կանի, որպեսզի պատասխանատվության ենթարկի նրանց, ովքեր մասնակցել են Ռոբերտո Մարերոյի՝ վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի քարտուղարի ձերբակալմանը, ինչպես նաեւ այն անձանց, ովքեր արել են այդ կարգադրությունը: Մարտի 21-ին Fox Nws հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն:

«Մենք կարծում ենք, որ գիտենք, թե ով առնչություն ունի դրա հետ»,- ասել է նա:

Մարտի 21-ին Գուայդոն հայտարարել է, որ իր քարտուղար Մարերոն եւ ընդդիմադիր պատգամավոր Վերգարան ձերբակալվել են երկրի հատուկ ծառայությունների կողմից, իսկ նրանց տներում խուզարկություններ են կատարվել: Ավելի ուշ հանրապետության ներքին գործերի նախարարության ղեկավար Նեստոր Ռեւերոլը հայտարարել է, որ Մարերոն ձերբակալվել է Վենեսուելայում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մեղադրանքով: ԱՄՆ-ը եւ Լիմայի խմբի երկրները դատապարտել են քաղաքական գործչի ձերբակալումը, Եվրամիությունը պահանջել Է անհապաղ ազատ արձակել նրան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս