Բաժիններ՝

Յունկերը կոչ է արել Լոնդոնին՝ Brexit-ն ավարտել նախքան Եվրախորհրդարանի ընտրությունները

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Մեծ Բրիտանիային՝ Եվրամիությունից դուրս գալու գործընթացն ավարտել նախքան Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ը կայանալիք ընտրությունները: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:

«Ես կարող եմ հավաստել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի միջեւ կայացած հեռախոսազրույցը: Նախագահ Յունկերը Մեծ Բրիտանիային խորհուրդ տվեց՝ չխոսել Brexit-ի հետաձգման ստույգ ամսաթվի մասին եւ գործընթացն ավարտել մինչեւ Եվրախորհրդարանի ընտրությունները»,-ասել է Սհինասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս