Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան ԵՄ-ին խնդրեց Brexit-ը հետաձգել մինչև հունիսի 30-ը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ԵՄ-ին պաշտոնական խնդրագիր է ուղարկել հանրակցությունից երկրի դուրս գալը մինչեւ հունիսի 30-ը հետաձգելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է թագավորության վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

«Այսօր ես գրել եմ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին, նրան տեղեկացնելով այն մասին, որ Մեծ Բրիտանիան խնդրում է Brexit-ը հետաձգել մինչեւ հունիսի 30-ը»,-ասել է կառավարության ղեկավարը: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտնել է, որ ԵՄ-ն ստացել է սկզբնապես մարտի 29-ին պլանավորված Brexit-ը հետաձգելու Մեծ Բրիտանիայի խնդրագիրը:

Նա հեռախոսազրույց է ունեցել Մեյի հետ, որի ընթացքում վարչապետը փոխանցել է խնդրանքը: Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի խնդրանքով պաշտոնական նամակը հանձնվել է Տուսկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս