«Մարդիկ կան, որ պետք է հասկանան, որ իրենց գնացքը, իրենց Ֆեռարին վաղուց գնացել է». Նիկոլ Փաշինյան
Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ հորդորեց բոլոր անօրինական ճանապարհով հող, գույք ձեռք բերած նախկին պաշտոնյաներին՝ կամովին վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը:
«Մենք չենք մոռացել այս օրակարգը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, թե «մարդիկ կան, որ պետք է հասկանան, որ իրենց գնացքը, իրենց Ֆեռարին վաղուց գնացել է»:
«Իրենք մի ճանապարհ ունեն՝ ժողովրդի առաջ ապաշխարելու»,- ասաց Ն.Փաշինյանը:
Ըստ նրա՝ միլիոնավոր գումարներ են ծախսվում կառավարության դեմ սև հակաքարոզչություն իրականացնելու համար, բայց կառավարությունը ոչ մի բան չի անում դրա դեմ՝ հարգելով խոսքի ազատությունը. «Իրենք պետք է հասկանան, որ ժողովրդի շրջանում աջակցություն չեն ունենալու՝ ինչքան էլ միլիոն ծախսեն»: