Բաժիններ՝

Ավստրալիայի վարչապետը կոչ է արել G20-ին՝ ուժեղացնել հսկողությունը սոցցանցերի նկատմամբ. Xinhua

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը նամակ է ուղարկել G20-ի ղեկավարներին՝ կոչ անելով ուժեղացնել հսկողությունը սոցցանցերի նկատմամբ՝ կապված Նոր Զելանդիայում կատարված ահաբեկչական գործողության հետ: Այդ մասին հայտնել է Xinhua գործակալությունը:

«Համաշխարհային հանրակցությունը պետք է հասնի այն բանին, որ տեխնոլոգիական ընկերությունները կատարեն իրենց բարոյական պարտավորությունները մարդկանց հանդեպ: Սոցցանցերը պարտավոր են շտապ կարգով հեռացնել ահաբեկչական գործողությունների կոչող եւ բռնությունն արդարացնող նյութերը: Մենք չենք կարող թույլ տալ Համացանցին՝ մնալու չկառավարվող տարածք»,-գրել է Մորիսոնն ու ընդգծել, որ մտադիր է սոցցանցերի նկատմամբ հսկողությունը գերակա դարձնել G20-ի 2019 թվականի հունիսի հանդիպման օրակարգում:

Facebook-ի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտնել են, որ մեկ օրում ավելի քան 1,5 մլն տեսագրություն են հեռացրել, որոնցում ներկայացված էր Նոր Զելանդիայում կատարված ահաբեկչությունը: Բացի այդ, սոցցանցի վարչակազմը շարունակում է հեռացնել այն անձանց բոլոր հաղորդագրությունները, որոնք հանդես են գալիս հաջակցություն հանցագործի գործողությունների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս