«Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել». Ալումյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հերքում է Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրենց պաշտպանյալի դեմ ցուցմունք տալու տեղեկությունները: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց.
«Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել: Պարոն Սարգսյանը տվել է ցուցմունք գործի առնչությամբ, և այդ ցուցմունքն ամենավառ երևակայություն ունեցող անձը հազիվ թե կարողանա օգտագործել պարոն Քոչարյանի դեմ»,- ասաց Ալումյանը: