NASA-ն պլանավորում է Լուսին հերթական օդաչուավոր առաքելությունը կատարել 2028 թվականին
ԱՄՆ-ը պլանավորում է հերթական օդաչուավոր առաքելությունը Լուսին կատարել 2028 թվականին: Դա հետեւում է Միացյալ Նահանգների Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) բյուջեի՝ մարտի 11-ին հրապարակված նախագծից:
«Մենք Լուսին կուղեւորվենք հաջորդ տասնամյակում՝ ինովացիոն, նոր տեխնոլոգիաներով եւ համակարգերով, որպեսզի ավելի շատ վայրեր հետազոտենք Լուսնի մակերեւույթին, քան երբեւէ նախկինում,- մարտի 11-ին հայտարարել է NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը՝ խոսելով տիեզերական գործակալության բյուջեի մասին:- Այս անգամ, երբ մենք ուղեւորվենք Լուսին, կմնանք այնտեղ: Մենք այն, ինչ կիմանանք Լուսնի վրա, կօգտագործենք հաջորդ վիթխարի թռիչքի՝ Մարս աստաղանավորդներ ուղարկելու համար»:
Ըստ որում պլանավորվում է, որ ապագա արշավախմբի մնալը կտեւի շուրջ մեկ շաբաթ: NASA-ն 2020 ֆինանսական տարվա համար, որն սկսվում էհոկտեմբերի 1-ին, պահանջել է 21 միլիարդ դոլարի չափով բյուջե:
Դա 6 տոկոսով ավելի է անցյալ տարվա բյուջեից: Ընդհանուր առմամբ Լուսնի ծրագրի համար ենթադրվում է հատկացնել NASA-ի բյուջեի միջոցների մինչեւ 50 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքսը»: