Նախկինում 8 անգամ դատապարտված անձը բերման է ենթարկվել ոստիկանություն
Մարտի 5-ին, ժամը 10.20-ին, Ձորակապ գյուղի 35-ամյա մի բնակչից ոստիկանության Անիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարտի 4-ի ժամը 19.00-ից մինչև մարտի 5-ի ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում իրենց տան դիմաց կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ատոմեքենայի առջևի դռան ապակին կոտրելով՝ գողացել են նվագարկիչը՝ պատճառելով 20.000 դրամի վնաս:
Նույն օրը, ժամը 12.30-ին, նմանատիպ հաղորդում ստացվեց նաև ոստիկանության Արթիկի բաժնում: Զանգահարած 30-ամյա տղամարդը հայտնում էր, որ ժամը 04.00-ից 05.00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց շենքի բակում կայանված իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրելով՝ գողացել են նվագարկիչը՝ պատճառելով 40.000 դրամի վնաս:
Ոստիկանության Անիի և Արթիկի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ- հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 9-ին, ժամը 21.30-ին, ոստիկանություն է ներկայացել 1984 թ. ծնված Արսեն Ս.-ն (նախկինում 8 անգամ դատապարտված, 27.12.2018թ. համաներմամբ ազատ արձակված) և խոստովանել, որ հիշյալ գողությունները կատարել է ինքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: