«Ոսկե ցլիկ» մթերային խանութի մոտ երեք ուսանողներ վրաերթի են ենթարկվել
Մարտի 8-ին, ժամը 11.50-ին, 59-ամյա քաղաքացուհին ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է տվել, որ փետրվարի 4-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Վարդանանց փողոցում գտնվող «Ոսկե ցլիկ» մթերային խանութի մոտ վրաերթի է ենթարկել երեք ուսանողների:
Վարորդը հրավիրվել է բաժին, որտեղ տվել է ինքնախոստովանական բացատրություն, որ իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի երիտասարդի և տեղափոխել հիվանդանոց, որտեղ երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ տուժող է հանդիսանում նաև 16-ամյա մի տղա, որը կատարվածի վերաբերյալ տվել է բացատրություն:
Կատարվում է քննություն։