Mobile Centre խանութ-սրահում կայացավ Samsung Galaxy S10 շարքի սմարթֆոնների վաճառքի հանդիսավոր մեկնարկը
Samsung Galaxy S10e/S10/S10+ սմարթֆոններն արդեն հասանելի են նաև հայ հանրությանը: Մարտի 8-ին Հայաստանում բջջային հեռախոսների և աքսեսուարների խանութների ամենամեծ ցանցը , ինչպես նաև մի շարք աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկրողն ու գործընկեր Mobile Centre-ը հայտարարեց նոր՝ Samsung Galaxy S10e/S10/S10+ սմարթֆոնի վաճառքի մեկնարի մասին: Հատկանշական է, որ Samsung ընկերությունը S10 մոդելը հանրության դատին է հանձնում Galaxy S շարքի թողարկման 10-ամյակի առթիվ:
S10 շարքի սմարթֆոններն աչքի են ընկնում տարբեր չափսերի էկրաններով և ֆունկցիաների բազմազանությամբ, օժտված են կատարյալ էկրաններով, որակյալ տեսախցիկներով, ինչպես նաև անլար հետադարձ լիցքավորման ֆունկցիայով: Galaxy S10-ն օժտված է Dynamic Amoled էկրանով, որն այսօր լավագույնն է աշխարհում, պատկերն այսպիսով դարձել է առավել պայծառ, ստացել հյութալի գույներ, լուսափոխանցումը ՝ հստակեցվել է:
Ժամանակակից շուկան պահանջում է մի քանի տեսախցիկի առկայություն, ընկերությունը հաշվի է առել այդ հանգամանքը օժտելով հեռախոսները անմիջապես երեք գլխավոր օբյեկտիվով: 12 մեգապիքսելով օժտված գլխավոր օբյեկտիվը ստացել է պատկերը երկակի մոտեցնելու և օպտիկական ստաբիլիզացման հնարավորություն: Երկորդ օբյեկտիվը՝ կրկին 12 մեգապիքսել, կարող է պարծենալ իր 77 աստիճան լայնակյուն լինզաներով, իսկ երրորդ՝ 16 մեգապիքսելով օժտված օբյեկտիվն ունի 123 աստիճան լայնակյուն լինզաներ: Սա նշանակում է, որ պատկերը համապատասխանում է մարդու աչքի տեսողությանը:
Mobile centre ընկերության բիզնեսի և մարկետինգի զարգացման փոխտնօրեն Արա Օհանյանը նշեց նաև մեկ այլ կարևոր առանձնահատկություն. հեռախոսն ունի մինչև 5G կապի հնարավորություն, մինչդեռ այսօր ողջ աշխարհում կիրառվում է առավելագույնը 4 G ինտերնետային կապ: Օպերատիվ հիշողության ծավալը 8 ԳԲ է, ներքինը՝ 128 ԳԲ: Լիցքավորման բնիկի տեսակը՝ Fast Wireless Charging 2.0, Մարտկոցի տեսակը՝ Wireless charger, մարտկոցի հզորությունը ՝ 4100 mAh:
Նախնական պատվերի շրջանակում բոլոր գնորդները նվեր են ստացել Galaxy Buds անլար ականջակալներ, որոնք կարելի է լիցքավորել հենց նոր ֆլագմանից:
Հայաստանում S10-ի պաշտոնական վաճառքի մեկնարկի ընթացքում տեղի ունեցավ շոու ծրագիր, խաղարկություն: Մասնակիցները Samsung ապրանքանիշի պլանշետներ, գաջետներ շահեցին, իսկ կանայք՝ տոնի առթիվ ծաղիկներ: Ի դեպ, սմարթֆոնները հրաշալի նվեր են սիրելի կանանց համար:
Galaxy S10, S10+, S10e սմարթֆոնները կարելի է ձեռք բերել սև, սպիտակ, փիրուզագույն և դեղին գույներով: Խանութ սրահն առաջարկում է լավագույն և հարմարավետ վարկային պայմաններ: Համագործակցելով բանկերի հետ սպառողը կարող է ձեռք բերել այս մոդելը առանց տոկոսադրույքի , կանխավճարի, սպասարկման գումարի: Mobile Centre ընկերությունն այս ակցիան անվանում է «3-0» ակցիա: Հեռախոսի հետ կտրամադրվի մեկ տարվա երաշխիքային սպասարկում մասնագիտացված սպասարկման կենտրոններում: