«Եթե հասարակությունը ցանկանում է տեսնել Հայաստանում «առաջին տիկին», ապա նրան պետք է փնտրել պետության գլխի՝ ՀՀ Նախագահի ընտանիքում»
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի Հանրապետության պատմության մեջ «առաջին տիկին» կարգավիճակով օժտված սուբյեկտ չի եղել, չկա և չի կարող լիներ, քանի դեռ՝
1. Հայաստանում հաստատված չէ նախագահական կառավարման ձև և՝
2. այն ամրագրված չէ օրենսդրությամբ, չունի իր գրասենյակը, հատացված բյուջեն և հստակ սահմանված քաղաքական և հասարակական գործառութները:
Եթե ներկա իշխանությունների և նրանց համակիրների շրջանում կա ցանկություն հատուկ ընդգծել Փաշինյանի կնոջ քաղաքական առանձնահատուկ դերն ու կարգավիճակը, ապա պետք է հորինել նոր անուն:
Իսկ եթե, այնուամենայնիվ, հասարակությունը ցանկանում է տեսնել Հայաստանում «առաջին տիկին», ապա նրան պետք է փնտրել պետության գլխի՝ ՀՀ Նախագահի ընտանիքում, որը, կրկնում եմ, կլինի խիստ ձևական և պայմանական»:
Հայաստանի Հանրապետության պատմության մեջ «առաջին տիկին» կարգավիճակով օժտված սուբյեկտ չի եղել, չկա և չի կարող լիներ, քանի…
Gepostet von Artur Ghazinyan am Freitag, 8. März 2019