Բաժիններ՝

Բրիտանահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանը կժամանի Հայաստան

Բրիտանահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանը, ով վերջերս Փարիզում կայացած Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ ընդհանուր ժողովում ընտրվել է ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի նախագահ և հայտնի է իր բարեգործական ձեռնարկներով, մարտի 9-ին կժամանի Հայաստան:

Այդ թվում՝ դպրոցներ և եկեղեցիներ: Նրա հովանավորած ծրագրերով բազմաթիվ երիտասարդներ կրթություն են ստացել եւ վերապատրաստվել Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի համալսարաններում: «Վաչե և Թամարա Մանուկյան» ֆոնդի նվիրատվությամբ իրականացվում են մշակութային, կրթական եւ առողջապահական բազմաթիվ նախագծեր: Վաչե Մանուկյանի աջակցությամբ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանական համալիրում բացվել «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս