Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահը մասնակցում է ԵԱԴ ամենամյա վեհաժողովին
Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 7-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցության ամենամյա գլխավոր վեհաժողովին:
Արցախի ժողովրդավարական կուսակցության մամլո ծառայության փոխանցմամբ՝ չորս տասնյակից ավելի քաղաքական կուսակցությունների դաշինքի այս տարվա վեհաժողովի օրակարգային հիմնական հարցը Եվրոպական խորհրդարանի՝ 2019 թվականի մայիսին կայանալիք ընտրությունների նախապատրաստական աշխատանքների համակարգումն է, ինչպես նաև աշխարհում ազգերի ինքնորոշման իրավունքի երաշխավորման ուղղությամբ դաշինքի կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների հաշվետությունն ու անելիքների հստակեցումը:
Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավարը վեհաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ է ունեցել ԵԱԴ անդամ մի շարք կուսակցությունների պատասխանատուների հետ: