Բաժիններ՝

Ֆինանսների նախարարությունը վարձակալված տարածքն ազատելու հաշվին 120 մլն դրամի խնայողություն է արել

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 2018թ. օպտիմալացման արդյունքում վարձակալված տարածքն ազատելու հաշվին 120 մլն դրամի խնայողություն է արել: Այս մասին մարտի 6-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Անցյալ տարվա ընթացքում օպտիմալացման արդյունքում մենք հասել ենք նրան, որ ազատել ենք մինչև անցյալ տարվա վերջը վարձակալությամբ զբաղեցվող տարածք: Դրա ածանցյալ հետևանքը եղել է այն, որ մենք 120 մլն դրամ չենք վճարելու լրացուցիչ, որից 104 միլիոնը տրվում էր վարձակալված տարածքի վարձակալության վճարի համար, 16-ը` պահպանության համար»,- ասաց Ջանջուղազյանը:

Նրա խոսքով` իրենք այս օպտիմալացման արդյունքում ավելի փոքր թվով մարդկանցով նույն արդյունքն են գեներացնում, բայց դա իրենց սահմանը չէ:

«Մենք էլի տեղ ունենք նվազեցնելու մեր թվաքանակը, որից վերջնարդյունքները չեն տուժելու, և, ընդհակառակը, կարող է բարձրանալ արդյունքը»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031