Օգնության են հասել զինծառայողները
Օրերս Սիսիան-Գորիս ավտոճանապարհը տեղացած առատ ձյան հետեւանքով դարձել էր անանցանելի։ Բազմաթիվ վարորդներ անակնկալի գալով՝ հայտնվել էին անորոշ և ծանր իրավիճակում։
Որոշ մեքենաներ կողաշրջվել էին, մի մասը` հայտնվել ձնաբքի տակ։
1-ին զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողները, հրամանատարությամբ փոխգնդապետ Ռ.Հովհաննիսյանի, ձեռնամուխ են եղել տուժած քաղաքացիներին օգնելու և ձնահոսքի տակ մնացածներին դուրս բերելու աշխատանքներին։ Բոլոր քաղաքացիները անհապաղ տեղափոխվել են զորամաս, որտեղ նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կազմակերպվել ընթրիք։
Այս մարդասիրական քայլի համար քաղաքացիները հատուկ շնորհակալություն և գոհունակություն են հայտնեցին զինծառայողներին, նշել, որ հպարտանում են հայոց բանակով, հայ զինվորով, խոնարհվում բոլոր այն զինծառայողների առաջ, ովքեր անձնվիրաբար օգնության ձեռք են մեկնել քաղաքացիներին։