Բաժիններ՝

ԵՄ-ն կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները Կերչի նեղուցի միջադեպի համար

Եվրամիությունը հաջորդ շաբաթ պաշտոնապես կհաստատի Կերչի նեղուցի միջադեպի համար ութ ռուսաստանցիների նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման որոշումը, որը դեսպանների մակարդակով ընդունվել է փետրվարի 20-ին: Մարտի 6-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՄ-ի խորհրդի մի աղբյուր։

«Սեւ ցուցակում ութ մարդու ներառման որոշումը ԵՄ-ի խորհրդի կողմից պաշտոնապես կհաստատվի հաջորդ շաբաթ»,- ասել է նա:

Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) տակավին փետրվարի 20-ին սեւ ցուցակում ներառել էր ութ ռուսաստանցիների՝ Կերչի նեղուցի միջադեպի համար:

Ռուսաստանցիների ազգանունները, որոնց կարգելվի մուտքը Եվրամիության տարածք եւ ԵՄ-ի բանկային համակարգից օգտվելու հնարավորությունը, հայտնի կդառնան Եվրամիության Պաշտոնական հանդեսում Խորհրդի պաշտոնական որոշման հրապարակումից հետո:

Ընդամենն այդ ցուցակում այս հերթական ընդլայնումից հետո կլինի 171 մարդ, որոնց թվում կան Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներ եւ 44 իրավական անձ՝ գլխավորապես ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների իշխանության մարմիններ եւ զինվորական կազմավորումներ: Այդ ցուցակի գործողությունը երկարաձգվում է տարեկան երկու անգամ՝ մինչեւ մարտի 15-ը եւ սեպտեմբերի 15-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս