«Մենք կորցրինք ամեն ինչ մեկ շաբաթում». Կարվախալ
«Ռեալ Մադրիդի» պաշտպան Դանի Կարվախալը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Այաքսին» պարտվելուց հետո խոսել է խաղի մասին:
«Ես երբեք ինձ այսքան վատ չեմ զգացել: Սա պարզապես աննկարագրելի է:
Մենք կորցրինք ամեն ինչ մեկ շաբաթում: Այսօր անիմաստ է արդարացումներ փնտրելը: Մրցակիցն ավելի լավն էր և արժանի էր հաջորդ փուլ անցնելուն:
«Բարսելոնայից» կրած երկու պարտությունից հետո վերականգնվելը դժվար էր: Բայց այսօր մենք դուրս էինք եկել խաղադաշտ հստակ մտքով և ուզում էինք հաղթել: Երկու անգամ սխալ և բաց թողնված երկու գոլ: Մենք սկսեցինք երկրորդ խաղակեսը, բայց երրորդ գոլը մեզ տապալեց:
Ես չեմ տեսնում այս ցիկլի որևէ ավարտ: Մենք ունենք երիտասարդ կազմ, մենք ունենք մեծ պոտենցիալ: Մենք չպետք է թաքնվենք: Մենք անցկացրինք սարսափելի մրցաշրջան»,- ասել է Կարվախալը:
Սիրարփի Աղաբաբյան