Բաժիններ՝

«ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից չէ». Տուխել

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք խաղից առաջ կիսվել է իր կարծիքով: Հիշեցնենք, որ թիմերը կհանդիպեն այսօր՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում:

«Մենք պետք է մոռանանք առաջին հանդիպման արդյունքը: Ֆուտբոլում խաղի մեր սկզբունքները պետք է մնան անփոփոխ: Մենք միշտ պետք է ձգտենք ավելի առաջ գնալ և փորձենք առաջընթաց արձանագրել:

Տնային խաղերում մեր մրցակիցը սիրում է խաղալ 4-4-2 սխեմայով: Մենք պետք է ունենանք խաղի լավ մշակված ծրագիր: Պետք է գործել բարձր տեմպով և վերահսկել խաղի ընթացքը, որպեսզի խաղն անցնի դաշտի մյուս կողմում: Մենք պետք է հնարավորինս շուտ գտնենք զենք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ: Նրանք շատ արագ և ֆիզիկապես ուժեղ հարձակվողներ ունեն:

ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից չէ: ՊՍԺ-ին ֆավորիտ կոչել պետք չէ: Մեր պատմությունը մեզ թույլ չի տալիս այդպես  անել:

Սուլշերը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել, թե որքան կարևոր է թիմի համար: Կես ժամում, 10 րոպեում, խաղի ցանկացած ժամանահատվածում նա կարող է թիմին հաղորդել ոգի: Դա այն ոգին է, որ բնութագրում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Նրա թիմը պատրաստ է ամեն ինչի: «Մանչեսթեր Յունայթեդը» շատ լավ վիճակագրություն ունի Սուլշերի ղեկավարությամբ:

Կիլիան Մբապեն աշխարհի ամենաուժեղ հարձակվողներից է և կարող է դառնալ լավագույնը»,- նշել է Տուխելը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս