Բաժիններ՝

«Ցավալի է, որ վերջին տասնամյակների լավագույն գերմանացի ֆուտբոլիստներից մեկը նման կերպ է լքում ազգային հավաքականը». Օզիլ

Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլը խոսել է  այն մասին, որ «Բավարիայի»  պաշտպան Ջերոմ Բոատենգն այլևս չի հրավիրվելու ազգային հավաքական:

«Գլուխդ բարձր, եղբայր:  Ամենասկզբից սկսած՝ դեռ երիտասարդական թիմում, մենք միասին շատ հատուկ պահեր ենք զգացել: Դու իսկական բարեկամ և հրաշալի անձնավորություն ես, ինչպես դաշտում, այնպես էլ՝ դրանից դուրս:

Ցավալի է, որ վերջին տասնամյակների լավագույն գերմանացի ֆուտբոլիստներից մեկը նման կերպ է լքում ազգային հավաքականը»,- ասել է Օզիլը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նշել է, որ այլև չի հրավիրելու հավաքական Բոատենգին, Հումելսին և Մյուլերին, քանի որ հավաքականի պատմությունում պետք է բացել նոր էջ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս