Բաժիններ՝

Պակիստանը լարվածության թուլացում է արձանագրել Նյու Դելիի և Իսլամաբադի հարաբերություններում

Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին հայտարարել է, որ լարվածության թուլացման միտում է նկատում Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերություններում: Այդ կարծիքը ԱԳ նախարարության ղեկավարը մարտի 6-ին հայտնել է լրագրողներին։

«Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերություններում լարվածությունը, ըստ երեւույթին, նվազում է,-հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:-Դա դրական իրադարձություն է»: «Պակիստանն էլ ավելի է ակտիվացրել իր դիվանագիտական ջանքերը: Այդ կապակցությամբ մենք որոշել ենք Պակիստանի դեսպանին վերադարձնել Նյու Դելի»,-ասել է նախարարը:

Քուրեշին նաեւ նշել է, որ երկու պետությունների միջեւ լարվածության թուլացման հարցում կարեւոր դեր է խաղացել մյուս երկրների օգնությունը: «Չինաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Հորդանանի արտաքին գործերի նախարարները զգալի դեր խաղացին լարվածության նվազեցման համար»,-նշել է նա՝ ընդսմին առանձին շնորհակալություն հայտնելով նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031