Բաժիններ՝

«Առաջարկ է եղել «Մանչեսթեր Սիթիից», երբ նրանք նոր էին սկսում կառուցել ակումբը». Բուֆոն

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատմել է դեպի «Մանչեսթեր Յունայթեդ» և «Մանչեսթեր Սիթի» չկայացած տրանսֆերների մասին:

«Երբ ես դեռ շատ երիտասարդ էի և խաղում էի «Պարմայի» կազմում,  սըր Ալեքս Ֆերգյուսոնը հետևում էր ինձ երկու կամ երեք տարիների ընթացքում և ուղարկում էր սկաուտների, որպեսզի վերջիններս հետևեն իմ խաղին: Այն ժամանակ «Պարման» իմ աշխարհն էր, և ես չէի ցանկանում հեռանալ:

Ավելի ուշ ես շատ լուրջ առաջարկ ստացա «Մանչեսթեր Սիթիից», երբ նրանք դեռ նոր էին սկսել ակումբը կառուցել և դառնում էին կարևոր ակումբ Եվրոպայում:

Նրանք ցանկանում էին, որպեսզի ես դառնայի ակումբի առաջին տրանսֆերը, բայց ես մնացի «Յուվեում»»,- Բուֆոնին է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս