Բաժիններ՝

ՄԱԿ-ում գնահատել են մարդկային օրգանների «սև» շուկան

Աշխարհում մարդկային օրգանների անօրինական շրջանառությունը գնահատվում է տարեկան 600 միլիոն դոլար, ՄԱԿ-ի՝ թմրանյութերի տարածման եւ հանցավորության դեմ պայքարի վարչության այս տվյալները հրապարակվել են մարդավաճառության խնդիրների շուրջ Գվատեմալայում բացված առաջին տարածաշրջանային կոնգրեսում: Այդ մասին հայտնել է Prensa Latina հրատարակությունը:

Միջոցառման նպատակը փորձի եւ տեղեկատվության փոխանակումն է, ինչպես նաեւ մարդկային օրգանների շրջանառության դեմ պայքարի միջոցառումների մշակումը: Բացի Գվատեմալայից, կոնգրեսին մասնակցում են Հոնդուրասը, Սալվադորը, Դոմինիկանան, Մեքսիկան, Կոստա Ռիկան: Կոնգրեսը, որի աշխատանքն սկսվել է մարտի 5-ին, կտեւի երկու օր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս