Դեսպան Մկրտումյանը ԱՄԷ պաշտպանության նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարար Մոհամմեդ բին Ահմեդ ալ Բոուարդին ընդունել է ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Մհեր Մկրտումյանին:
Emyrates news գործակալությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցությանը և կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ խնդիրների վերաբերյալ: