Բաժիններ՝

1.5 միլիարդ դոլար ռեկորդային ջեքփոթի շահողը հայտնվել է

Միացյալ Նահանգների Հարավային Կարոլինայի նահանգում հայտնվել է երկրի պատմության մեջ այն ամենամեծ ջեքփոթի տերը, որը շահել է մեկ մարդ: Ինչպես հայտնում է Mega Millions վիճակախաղի կայքը, հաղթողը, որը ստացել է մեկուկես միլիարդ դոլար, ցանկացել է մնալ անհայտ։

Բոլոր վեց համարների ճիշտ համակցությամբ շահած տոմսը Սիմփսոնվիլ քաղաքի խանութներից մեկում վաճառվել է 2018 թվականի հոկտեմբերի 20-ի եւ 23-ի միջեւ ընկած ժամանակահատվածում: Սակայն հաղթողը հայտնվել է միայն երկուշաբթի օրը՝ մարտի 4-ին: Երջանիկ տոմսի տերն ուներ շահումը կանխիկացնելու երկու տարբերակ. կա՛մ 1,537 մլրդ դոլարի չափով ամբողջ գումարն ստանալ 30 տարվա ընթացքում, կա՛մ անմիջապես վերցնել 878 մլն դոլար:

Հաղթողը նախընտրել է երկրորդ տարբերակը:  Հաղթողը 61 մլն դոլարը կվճարի որպես եկամտահարկ, փողերը կծախսվեն նահանգի կարիքների համար: Ջեքփոթը շահելու շանսերը կազմել են 1-ը առ 302,5 միլիոն կամ 0,00000033 տոկոս: Շահողը պետք է հինգ թիվ գուշակեր 1-ից մինչեւ 70-ը եւ մեկ թիվ՝ 1-ից մինչեւ 25-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս