Յուլյա Տիմոշենկոն երկրորդ տեղն է գրավել Ուկրաինայի նախագահական վարկանիշում
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն նախագահական վարկանիշում 2,5 տոկոսով առաջ է անցել Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյից եւ զբաղեցրել երկրորդ տեղը. առաջատարը մնում է շոումեն Վլադիմիր Զելենսկին, որին աջակցում է երկրի քաղաքացիների 25 տոկոսը: Այդ մասին վկայում են Վերլուծության եւ կանխատեսման ինստիտուտի անցկացրած ուսումնասիրության տվյալները:
Հերթական նախագահական ընտրություններն Ուկրաինաում անցկացվելու են մարտի 31-ին: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 40 թեկնածու: Նախորդ հետազոտության տվյալներով, որն անցկացվել է «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կողմից, նախագահական վարկանիշի առաջատարը Զելենսկին էր, որին աջակցում
ր այն քաղաքացիների 25,1 տոկոսը, որոնք որոշել են իրենց թեկնածուին եւ մտադիր են քվեարկել, երկրորդ հորիզոնականն զբաղեցրել էր Պորոշենկոն՝ 16,6 տոկոսով, իսկ երրորդ տեղում՝ նվազագույն խզումով, Տիմոշենկոն էր՝ 16,2 տոկոսով:
«Եթե Ուկրաինայի նախագահի ընտրություններն անցկացվեին առաջիկա շաբաթվա ընթացքում, ապա նրանց շրջանում, ովքեր կողմնորոշվել են թեկնածուի հարցում եւ քվեարկելու են, հարցվածների ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Վլադիմիր Զելենսկի՝ 25,2 տոկոս, Յուլյա Տիմոշենկո՝ 17,9 տոկոս, Պյոտր Պորոշենկո՝ 15,4 տոկոս»,- վկայում են Վերլուծության եւ կանխատեսման ինստիտուտի կայքում հրապարակված տվյալները:
Ոսումնասիրությունը փետրվարի 19-ից մինչեւ 28-ն անցկացվել է Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ Կիեւի կողմից չվերահսկվող Դոնբասի: Հարցմանը մասնակցել է 18-ից բարձր տարիքի 2,5 հազար մարդ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: