Դուբլինում վինիլային ձայնապնակների փողոց է բացվել. The Irish Times
Դուբլինում Windmill Lane ձայնագրության ստուդիայի մոտ բացվել է վինիլային ձայնապնակաների փողոց: Դրա բացման մասին հայտնել է The Irish Times թերթը։ Վինիլային ձայնապնակների ծրարները ժամանակագրական կարգով դասավորված են ապակու տակ՝ ձայնագրման նախկին ստուդիայի ամբողջ շենքի երկարությամբ: Երեկոները ցուցադրանքը լուսավորվում է: «Վինիլային» փողոցն ստեղծելիս օգտագործվել են U2-ի, Waterboys-ի, Status Quo-ի, Clannad-ի, Քեյթ Բուշի եւ այլոց սկավառակները:
«Իռլանդացի երաժիշտների համար սա առանձնահատուկ վայր է: Դրանք, որպես կանոն, եղել են ստուդիական փոքրաբյուջե նախագծեր, բայց շատերի համար դրանցով է սկսվել կարիերան եւ համաշխարհային հաջողությունը»,- բացմանը հայտնել է Clannad խմբի մենակատարուհի Մոյա Բրենանը:
«Հարյուրավոր ալբոմներ, որոնցից մի քանիսը հետագայում դարձել են «ոսկե» եւ «պլատինե», ձանագրվել են Windmill Lane-ում»,- հավելել է նա: 1992 թվականին ստուդիան տեղափոխվելէ, սակայն ստուդիայի անվանումը մնացել է նախկինը:
Դուբլինի ստուդիայի ծառայություններից օգտվել են The Rolling Stones-ը, AC/DC-ն, Լեդի Գագան, Քայլի Մինոուգը, իր վերջին ձայնագրություններից մեկն այստեղ էարել Դեւիդ Բոուին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: