Բաժիններ՝

Լուկաշենկոն կանխատեսել է Պորոշենկոյի հաղթանակը նախագահական ընտրություններում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կանխատեսում է, որ 2019 թվականին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակ կտանի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն։

«Նախագահը կլինի Պորոշենկոն: Այո, միանգամայն (ստույգ)»,-հայտարարել է Լուկաշենկոն՝ մարտի 1-ին հասարակայնության, բելառուսական եւ արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը: Ընդ որում՝ Բելառուսի ղեկավարը չի բացառել, որ Պորոշենկոն ընտրությունների երկրորդ փուլ կանցնի շոումեն Վլադիմիր Զելենսկու հետ: «Ես, հաշվարկելով բոլոր տարբերակները, կարծում եմ, որ Պյոտր Ալեքսեեւիչն այդ պաշտոնը (Ուկրաինայի նախագահի) կպահպանի:

Բայց տա Աստված, որ այնտեղ հանգիստ լինի, եւ մենք մեծ արկածախնդրությունների մեջ չներքաշվենք Ուկրաինայում, ոչ մի դեպքում դա չի կարելի թույլ տալ»,-հայտարարել է Լուկաշենկոն: Հերթական նախագահական ընտրություններն Ուկրաինայում անցկացվելու են 2019 թվականի մարտի 31-ին:

Նախագահի պաշտոնին հավակնում են ողջ պատմության մեջ ռեկորդային թվով թեկնածուներ՝ 44: Վերջին շաբաթներին նախագահական նախընտրական վարկանիշը գլխավորում է Զելենսկին, նրան հաջորդում են պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոն եւ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:ա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս