Շտաբային մարզումներ Արցախի ՊՆ-ում
ՊԲ-ի 2019 թվականի պատրաստության պլանի համաձայն, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ, փետրվարի 26-ից 27-ը անց են կացվել բազմաստիճան շտաբային մարզումներ, որոնց ընդգրկվել են ՊԲ-ի, միավորումների և զորամասերի վարչակազմերը, ղեկավարման և ապահովման մարմինները:
Պայմանականորեն ծավալվել են մարտական կառավարման կենտրոններ, որտեղ համաձայն ստացված ներմուծականների իրականացվել են հաշվարկներ ու կատարվել վերլուծություններ, ընդունվել որոշումներ և ըստ այդմ համապատասխան խնդիրներ առաջադրվել ենթակա ստորաբաժանումներին:
Շտաբային մարզումների ընթացքում խաղարկված դրվագները բխում էին հանրապետության զինված ուժերի զարգացման արդի տրամաբանությունից և լիովին համապատասխանում այն խնդիրների բովանդակությանը, որն այսօր դիտվում է որպես առաջնահերթություն` մեր երկրի անվտանգության ապահովման համատեքստում:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն