«Անհեթեթությունը հասել է այն աստիճանի, որ մեզ են վերագրվում շինաշխատանքերի վերաբերյալ տեսանյութեր, որոնք կապ չունեն մեր հասցեի կամ տարածքի հետ». անհատ ձեռներեց
Հայտարարություն
Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչներ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածում՝ Հրազդանի կիրճ 3 ևՀրազդանի կիրճ 3/1 հասցեներում իրականացվող շինարարության վերաբերյալ։
Անհեթեթությունը հասել է այն աստիճանի, որ մամուլի հրապարակումներում մեզ են վերագրվում շինաշխատանքերի վերաբերյալ տեսանյութեր, որոնք կապ չունեն մեր հասցեի կամ տարածքի հետ։ Ասվածի հավաստիության մեջ համոզվելու համար բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում եմ նշված հասցե՝ կատարված և պլանավորված աշխատանքներին ծանոթանալու համար։
Հատուկ ցանկանում եմ շեշտել, որ կատաված և կատարվելիք աշխատանքի հիմքում դրված է Հին Ձորագյուղի տեսքի պահպանման սկզբունքը, քանի որ որպես երևանցիների երեք սերունդ ներկայացնող ես ցանկացել եմ ժամանակի շունչը ներդաշնակեցնել մեր պատմության ու մշակութային ժառանգության հետ։
Ինչ վերևաբերում է որպես մեղադրանք ներկայացվող ծառահատումներին, ցանկանում եմ նշել, որ անցած մի քանի ամիսների ընթացքում տարածքում տնկվել ենք շուրջ 4 տասնյակ հազվագյուտ տեսակների ծառեր (ղրիմյան սոճիներ, լորենիներ, պտաղատու ծառեր և այլն)։
Կից ներկայացնում եմ տարածքի լուսանկարները մինչև շինարարարական աշխատանքները,և լուսանկարները՝ շինաշխատանքներից հետո։
Տեղեկացնեմ, որ տարածքի շինարարության աշխատանքները դադարեցվել են 2018 թվականի սեպտեմբեր ամսից, դրանից հետո Երևանի քաղաքապետարան եմ ներկայացրել նոր նախագիծ և սպասում եմ Երևանի քաղաքապետարանի եզրակացությանը։
Տիգրան Ավետիսյան
Հրազդանի կիրճ 3 և Հրազդանի կիրճ 3/1 հասցեներում կառուցապատում իրականացնող անհատ ձեռներեց